Հունվարի 3-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել էր Էրբիլի հայ համայնքի 2-ից 10 տարեկան երեխաներին:
Միջոցառման ընթացքում երեխաները հանդես են եկել արտասանությամբ, երգուպարով, որից հետո Ձմեռ պապը բաժանել է ամանորյա նվերները: