ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան այցելել է Գյումրիի «Լենտեքս» ընկերություն:
«Առավոտյան անակնկալ այցելեցի Գյումրիի «Լենտեքս» ընկերություն, որտեղ 450 աշխատակից կա ու բազմաթիվ թափուր աշխատատեղեր։ Վճարում են զրոյից սովորեցնելու համար։ Աշխատանքային եռուզեռ է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը: