ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները տեսակոնֆերանսի ձևաչափով արտահերթ հանդիպում կանցկացնեն հունվարի 7-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է դաշինքի խոսնակ Օանա Լունգեսկուն:
Նա նշել է, որ քննարկման առանցքում կլինեն Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության այլ հարցեր:
Հանդիպումը գումարվելու է հունվարի 12-ին նախատեսված՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի նախաշեմին, որի ժամանակ Մոսկվան մտադիր է քննարկել եվրոպական անվտանգության վերաբերյալ իր պահանջները: