Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն հունվարի 24-ին խորհրդարանի նիստ է հրավիրել Սերջո Մատարելլային հանրապետության նախագահի պաշտոնում փոխարինողի ընտրության հարցով, փոխանցում է Reuters-ը:
Երկրի Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարի թեկնածուն պետք է ստանա ընտրողների ձայների 2/3-ը։ Եթե կուսակցությունների առաջադրած թեկնածուներից որևէ մեկը երեք փուլի ընթացքում չի հաղթահարում այս շեմը, չորրորդ փուլում հաղթելու համար բավարար է պարզ մեծամասնությունը։
Բացի պատգամավորներից և սենատորներից, քվեարկությանը մասնակցում են ընտրող-նահանգապետները, վարչական խորհուրդների անդամները և նրանց խոսնակները:
Նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով։ Նա հիմնականում արարողակարգային գործառույթներով է օժտված, բայց լայն լիազորություններ ունի ընտրություններից հետո և կառավարության կազմավորման ժամանակ։ Վարչապետի և կառավարության այլ անդամների նշանակման ժամանակ նախագահի խոսքն ունի վճռական նշանակություն:
Իտալիայի նախագահի ընտրություններում պաշտոնապես թեկնածուներ չեն առաջադրվում. ամեն պատգամավոր թերթիկի վրա կարող է գրել իր նախընտրած թեկնածուի անունը: