Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը ևս: Այդ մասին Daily Sabah թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Անկարայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան։
«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Այդ հանդիպմանը նույնպես Վրաստանը չի մասնակցել: