ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Կողմերը կարևորել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության պայմաններում գործողությունների համակարգման շարունակումը։
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար Թուրքիայի կողմից հատուկ բանագնացի նշանակումը:
Անդրադարձ է եղել Աֆրիկյան եղջյուրի հետ կապված հարցերի, քննարկվել է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկկողմ և որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ համագործակցության խորացման հնարավորությունները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար: