Թուրքական Pegasus ընկերությունը դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։
«Լուրերի» հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը հայտնեց, որ «Պեգասուսը» դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով:
Հարությունյանը չհստակեցրեց, թե երբ կկայացվի որոշումը: Ներկայումս հայտն ուսումնասիրվում է:
Հիշեցնենք, որ Flyone Armenia ընկերությունը ևս մտադրություն է հայտնել շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: