Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և դեսպանության ողջ անձնակազմը Հայաստանի ժողովրդին են հղել խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թ. համար։
Այս մասին նշված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության՝ Twitter-ի միկրոբլոգի գրառման մեջ:
«Ֆրանսիան, որ վերջերս է ստանձնել ԵՄ խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման»,- ասված է գրառման մեջ։