Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 943 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 2789 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսից 37 հիվանդ է մահացել:
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 15032 թեստավորում, որից 7413-ը՝ հակագենների արագ, իսկ 7619-ը՝ ՊՇՌ թեստով։
Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են՝ օրական 6,27%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5,5%, վերջին 7 օրվա ընթացքում՝ 5,77%։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 938 583 դեպք, որից առողջացել է 902 948, մահացել՝ 13942 մարդ։
Կարանտինային ռեժիմում է 46 մարդ, հիվանդանոցային հսկողության տակ՝ 4446, կորոնավիրուսային հյուրանոցում՝ 833։