Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարևոր է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցումը և պատրաստվում է այդ հարցը վերցնել սեփական հսկողության տակ: Արդեն հունվարին Գերմանիայի կառավարության ղեկավարը հույս ունի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է գերմանական Bild թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ:
Թերթը գրում է, որ Շոլցը նպատակ ունի նորովի սկսել հարաբերությունները Մոսկվայի հետ, հատկապես՝ գազի հետ կապված հարցերում և ուկրաինական հակամարտության գործում: Նշվում է, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, սակայն, այլ մոտեցում ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: