Այսօր Հունաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Սամոս կղզիի ոստիկանական այն բաժանմունք, որտեղ գտնվում է պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ծանոթացել պայմաններին։
Այս մասին հայտնում Հունաստանում ՀՀ դեսպանությունը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել պոլսահայ մտավորական, Հայաստանի քաղաքացի Սևան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու հիմքով ձեռք բերած կացության իրավունքը:
Նիշանյանի կինը՝ Հերա Ցուրուն, հայտնել է՝ ամուսնուն դեկտեմբերի 30-ին ձերբակալել են կացության կարգավիճակի ժամկետի լրանալու պատճառով:
Դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր՝ տեղյակ է Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։