Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20.50-ին, ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի 11-րդ փողոցում արջ է ընկել թակարդը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզվել են, որ դեկտեմբերի 27-ին Օհանավան գյուղի 35-ամյա բնակիչը, արջ որսալու նպատակով, իր տնամերձ հողամասում տեղադրել է ինքնաշեն թակարդ։
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, թակարդն էր ընկել արջի քոթոթ, որը փորձելով ազատվել թակարդից՝ սատկել էր:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: