Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
2021 թվականի դեկտեմբերի 28-ից 2022 թվականի հունվարի 2-ն իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 639 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 105 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 145 անձ։ 58 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 12-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 64-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Բացի դրանից, պարեկաները հայտնաբերել են 1 հետախուզվողի, ինչպես և տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 25 անձի՝բացահայտելով հանցագործության դեպքեր, այդ թվում՝ գողության փորձի, որին առանձին կանդրադառնանք։
Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։