Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 45, մարմնական վնասվածք պատճառելու` 36, խարդախության՝ 25, ընտանեկան բռնության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 6, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, որսագողության, սառը զենքի հայտնաբերման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, ծանր վիրավորանքի, ծեծի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, փաստաթուղթ կեղծելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման, սպանության սպառնալիքի և նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, ծանր մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար. 4 մարդ զոհվել է, 106-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: