Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հունվարի 2-ին հեռախոսազրույց են ունեցել՝ տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Նախագահներն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և հաստատել Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման տրամադրվածությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի անվտանգության երաշխիքների վերաբերալ առաջարկներին, իրադրությանը Հարավային Կովկասում, Սիրիայում և Լիբիայում:
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները: