2022 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 6 պահաբաժնում մարդկային գործոնի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Կրակի ընդլայնումը կանխվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով:
Պահպանության բաժնի աշխատակիցները հրդեհված տարածքից հայտնաբերել և կազմակերպության վարչական շենքի տարածք են տեղափոխել Գոնչե ցեղատեսակի որսորդական շուն, ամենայն հավանականությամբ, տարածքը հրդեհել են ապօրինի որսով զբաղվող անձինք:
Հրդեհը մարվել է ժամը 15:30-ին:
««Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվում է հսկողություն և կատարվում է հասցված վնասի գնահատման և հաշվարկման աշխատանքներ:
Հարգելի քաղաքացինե՛ր, մեկ անգամ ևս հորդորում ենք պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»,- ասված է ազգային պարկի Ֆեյսբուքի էջում: