ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և ընդգծել, որ «Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կարձագանքեն, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա»։ Այդ մասին նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախագահներն աջակցություն են հայտնել դիվանագիտական ջանքերին, որոնք կմեկնարկեն եկող շաբաթ Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-ՆԱՏՕ ձևաչափերում և ԵԱՀԿ շրջանակներում: Միևնույն ժամանակ, Բայդենը Զելենսկուն վստահեցրել է, որ առանց Կիևի մասնակցության՝ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվելու:
«Բայդենը հաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նա նաև աջակցություն է հայտնել վստահության ամրապնդման միջոցներին՝ ուղղված Դոնբասում լարվածության թուլացմանը, և ակտիվ դիվանագիտությանը՝ Մինսկի համաձայնագրերի իրագործումն առաջ մղելու համար՝ հաջակցություն Նորմանդական ձևաչափին»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: