Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2100 նոր դեպք, ապաքինվել է 2251 պացիենտ, մահացել է 42 մարդ: Այս մասին նշված է stopcov.ge կայքում:
Վրաստանում մինչ օրս հաստատվել է նոր կորոնավիրուսային հիվանդության 934741 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը 895315 է: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 13800 մարդ:
Երկրում ընդհանուր առմամբ կատարվել է 2 512 858 պատվաստում: