Երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները COVID-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի 22 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:
Հակահամաճարակային նորմերը խախտվել են 1 օբյեկտում, կազմվել է արձանագրություն։
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
ՍԱՏՄ-ը հիշեցում է՝ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։