ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ ուղերձ է հղել։
«Տոկունություն, կամք և համազգային միասնականություն եմ մաղթում մեր բազմադարյա փորձառությամբ իմաստնացած ժողովրդին։
Մեր ինքնիշխանության ու անվտանգության համար կյանքը զոհաբերած հերոսների սխրանքը մեր սրտերում՝ պարտավոր ենք 2022-ը դարձնելու մեր ժողովրդի համար խաղաղ արարումի, պետական ինստիտուտների կայացման և հայոց պետականության ամրապնդման տարի։
Աստված պահի՛ Հայաստանը։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-ասված է ուղերձում։