ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ այսօր այցելել է մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինվորներին։
«Զրուցել եմ հրամանատարական կազմի ու զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ծառայություն ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգության ու ապահովության»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետը: