Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին համակարգն աշխատելու է ուժեղացված ռեժիմով:
Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հրամանով՝ նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ։
«Հանրապետական բժշկական կենտրոն», «Մարտունու շրջանային բուժմիավորում», «Ասկերանի շրջանային բուժմիավորում», «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ի և «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեններին` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետներում սահմանել հերթապահություն և ապահովել պատվաստումների գործընթացը:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է, հանրապետության բնակչությանը որ վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը՝ ժամը 10:00-14:00-ը, գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները:
Գործելու է «Թեժ գիծ» ծառայությունը՝ 30 03 կարճ համարով, որը անվճար է բնակչության զանգերի համար: