Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 31-ին այցելել է առաջնագիծ և Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել պաշտպանության բանակի դիրքապահ զինծառայողներին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գալիք տարում շարունակվելու են ինտենսիվ աշխատանքները ծառայության պայմանների բարելավման, բանակի վերակառուցման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Նախագահի խոսքով՝ 2022 թ. իշխանություններն անելու են հնարավորն Արցախի անվտանգության մակարդակը նոր աստիճանի բարձրացնելու համար:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցել է նաև Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: