Հայաստանի արտաքին քաղաքական անցնող տարին, առանց չափազանցության, ծանր էր։ Աշխատանքը շատ էր, մարտահրավերները՝ կանխատեսելի։
44-օրյա պատերազմից հետո 2021-ին փոխանցվել էր բարդ, հագեցած ռիսկերով բեռնված օրակարգ՝ պատերազմի հետևանքների հաղթահարում, Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերբեռնման ջանքեր, երկարատև դադարից հետո դեմ առ դեմ բանակցություններ, և այս ամենը տարածաշրջանային ու ներքաղաքական լարված զարգացումների ֆոնին, հետևողական աշխատանք միջազգային գործընկերների և կառույցների հետ։
Ի վերջո, գլխավորը, ինչ հաջողվեց, միջազգային գործընկերների օբյեկտիվ ընկալման ֆոնին Երևանի դիրքորոշման հստակեցումն էր. Արցախյան հարցի բանակցությունների վերսկսում՝ ԵԱՀԿ դերի ակտիվացմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում՝ առանց սակարկությունների սահմանազատման և սահմանագծման անհետաձգելիություն՝ փոխադարձ իրավազորության սկզբունքով։
Մանրամասները՝ տեսանյութում: