2021-ն Արցախի համար հետապատերազմական սթրեսն արդյունք ստեղծելու ձգտումով հաղթահարելու տարի էր։ Տարբեր ուղղություններով դեռ նախորդ տարի սկսված ծրագրերը լայն թափով ընթանում են. հայկական երկրորդ հանրապետությունը մեծ շինհրապարակ է հիշեցնում, վերջին պատերազմի հետևանքով տունը կորցրել է մոտ 9000 ընտանիք: Փուլ առ փուլ նրանք ապահովվում են բնակարանով։
Պակաս տեմպեր չունեն նաև ճանապարհաշինությունն ու սոցիալական աջակցության ծրագրերը։ Արվում է հնարավորը, որ արցախցին չհուսահատվի, մնա իր ծննդավայրում, ունենա տանիք, աշխատանք, իր փոքրիկ բիզնեսը: Արցախցին չի հուսալքվում՝ տոկուն է, վճռական, արմատներին կառչած ու լավատես։
Մանրամասները՝ տեսանյութում: