Խոսելով ճանապարհաշինական աշխատանքների մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում նշեց, որ կան մարդիկ, որոնք փորձում են այս թեմայով շահարկումներ անել:
«Հետևողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ: Ուզում եմ դիմել մեր իրավապահ մարմիններին, Հակակոռուպցիոն կոմիտե ունենք արդեն երկրում, գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին՝ մամուլի ոչ մի հրապարակում անպատասխան չթողնել:
Բայց պետք է շատ ուշադիր լինել սուտ մատնության սահմանագծերն անցնելու պարագայում էլ: Փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք հավաքվել ենք ու ասֆալտի «ատկատի» գործ ենք անում: Չի հաջողվի նրանց: Նախկին իշխանությունների ընտանիքների անդամներն էլ են այսօր հաղթում մրցույթներում: Դժգոհ չենք, որ հաղթում են, որովհետև լավ են աշխատում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: