ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին՝ հայտնում են Սպիտակ տնից:
Հաղորդագրության մեջ նշված է, որ նախագահները կանդրադառնան միջազգային օրակարգի լայն շրջանակների, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջիկա դիվանագիտական փոխգործակցությանը:
Հեռախոսազրույցը տեղի կունենա ժամը 15:30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 23:30-ին)՝ մամուլի համար փակ ռեժիմով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը Բայդենի հետ հեռախոսազրույց կունենա հինգշաբթի ուշ երեկոյան:
Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախանովան նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև առաջիկա բանակցությունները տեղի կունենան 2022 թ. հունվարի 10-ին Ժնևում: