Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն է. անդրադառնալով Տաթև-Լծեն ճանապարհահատվածին՝ Կառավարության նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Մենք 20 կմ երկարությամբ, ամբողջովին նոր, լեռնային բարդ պայմաններում ճանապարհ ենք կառուցում»,- ասաց Սանոսյանը:
Գնել Սանոսյանը նշեց, որ 7-8 ճանապարհահատված կա, որտեղ աշխատանքները ոչ մի օր չեն դադարի:
«Աշխատանքները հիմնականում Սյունիքում են: Այդ վայրերում ամեն ինչ կանենք, որ մարտ-ապրիլ ամիսներին արդեն հողային աշխատանքներն ավարտած լինենք ու սկսենք ասֆալտապատման գործընթացը»,- ասաց Սանոսյանը: