Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է վիզուալ տեղեկատվության մասին օրենսդրական փոփոխությունները, որոնցով ամրագրվել է գովազդում և գովազդային ցուցանակներում ղազախերենի օգտագործման անհրաժեշտությունը՝ հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Օրենսդրության համաձայն՝ գովազդում ռուսերենի կամ այլ լեզվի կիրառումն այսուհետ կլինի միայն ըստ անհրաժեշտության:
Դեռևս գործող օրենքի համաձայն՝ ձևաթղթերը, ցուցանակները, գովազդը և վիզուալ այլ բովանդակությունը շարադրվում են ղազախերեն և ռուսերեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ լեզուներով։