Դեկտեմբերի 27-29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես, ահազանգեր են եղել Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում հրդեհի բռնկման մասին։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 18 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: