ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է հայ ժողովրդի գալիք Ամանորը: Իր տոնական ուղերձում դեսպան Թրեյսին հետադարձ հայացքով գնահատել է Հայաստանում պաշտոնավարելու իր ժամանակաշրջանը և վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։
Դեսպանը գովեստով է խոսել Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթների, բազմամյա պատմության, գեղեցիկ բնաշխարհի և հայտնի հյուրընկալության մասին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս երկրի ամենամեծ արժեքը հայ մարդն է՝ իր ձիրքով, անսպառ էներգիայով, տոկունությամբ և ստեղծարարարությամբ։
Դեսպան Թրեյսին և ԱՄՆ դեսպանության անձնակազմը մաղթել են խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն գալիք տարում։