ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ի սրտե շնորհավորում և լավագույնն եմ մաղթում մեր քաղաքացիներին, գործընկերներին, ծառայակիցներին, մեր սիրելի վետերաններին, բոլորիս ընտանիքներին:
Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ ուժ և ընդհատված երազանքների իրականացման կամք:
Անցած տարում ոստիկանությունը լիարժեք կատարեց իր գործառույթները: Միաժամանակ՝ սկսեց գործել պարեկային ծառայությունը, կատարվեցին համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջադրված խնդիրները և այլն:
Համոզված եմ, որ 2022 թվականին էլ կարդարացնենք հանրային վստահությունն ու լիարժեք կիրականացնենք մեր հանձնառությունները:
Բոլորին ցանկանում եմ խաղաղության, շենացման, աշխատանքային և անձնական հաջողությունների տարի: Թող լույս, լիություն ու երջանկություն լինի մեր տներում»,- ասված է շնորհավորական ուղերձում: