Հայաստանն ապահովված է անհրաժեշտ բոլոր պատվաստանյութերով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մինչև դեկտեմբերի 31-ն էլ մեր բուժաշխատողներն աշխատելու են և իրականացնելու պատվաստումներ»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը հայտնեց, որ առաջին դեղաչափ ստացել է 943 377, իսկ երկրորդ դեղաչափ՝ 711 864 քաղաքացի:
Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են ստանալ նաև խթանիչ պատվաստանյութեր: Արդեն 3-րդ դեղաչափը ստացած անձինք կան: