Դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք, առողջացել է 196 պացիենտ: Մահերի թիվը 7 է: Կատարվել է 7216 թեստավորում:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 826 դեպք, որոնցից 331 348-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1505 է:
Ընդհանուր կատարվել է 2 560 870 թեստավորում: