Բրիտանական ԶԼՄ-ները ներկայացրել են, թե Միացյալ Թագավորության արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ինչ են նվիրել իրենց ժառանգներին Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Արքայազն Ուիլյամի մեծ որդին՝ արքայազն Ջորջը, տոնածառի տակ արշավի հավաքածու է գտել, որի մեջ եղել են վրան, ռացիա և լապտեր: Արքայադուստր Շառլոտան տեսախցիկ է ստացել, իսկ կրտսեր արքայազն Լուին՝ մագլցելու շրջանակ։ Բացի դրանից՝ ծնողները որոշել են ուրախացնել երեխաներին սեղանի խաղերով և գրքերով:
Թագավորական ընտանիքը Սուրբ Ծնունդը նշել է Նորֆոլքի կոմսությունում: