Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել ենք ընդլայնված խորհրդակցություն՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի առաջին տասնօրյակը։ Այս մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի Ֆեյսբուքի էջում:
«Ներկայացվել են իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, վերլուծել ենք թվային պատկերը։
-
Ամբողջ ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի և արագ արձագանքման բաժնի աշխատակիցների ու ծրագրի կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից ձկնորսների հետ տարվել են բացատրական աշխատանքներ ապօրինի ձկնորսության դեպքերը կանխելու, լողամիջոցները ափամերձ հատվածներից դուրս բերելու ուղղությամբ:
-
Իրականացվող միջոցառումների ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Ոստիկանության և ԲԸՏՄ-ի աշխատակիցների հետ համատեղ տեղադրվել են 3 անշարժ հսկիչ կետեր՝ Կարճաղբյուրի, Ճամբարակի, Սևանի ՊԱՏ անշարժ պահակետերում:
-
Դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 895 սիգ տեսակի ձուկ:
-
Դեկտեմբերի 25-ին և 28-ին նավով շրջայց է կատարվել Սևանա լճի վրա, ինչի արդյունքում դեկտեմբերի 25-ին լճից դուրս է բերվել 1, իսկ դեկտեմբերի 28-ին 54 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց։
-
Սևանա լճի ափամերձ հատվածներից դուրս է բերվել շուրջ 220 լողամիջոց:
Քննարկել ենք միջոցառումների ընթացքում արդեն իսկ գույքագրված խնդիրները, կարճ ժամանակում դրանց լուծումներ կտրվեն։ Խորհրդակցության ավարտին կրկին անդադարձել եմ վերահսկողության միջոցառումների ներառականության և քաղաքացիների հետ համագործակցության կարևորությանը։
Անկախ վերահսկողության միջոցառումները, դրանք խստության աստիճանը, շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները և հատկապես լճի ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսները հստակ գիտակցեն, որ իրենք ևս մի մասն են այս գործընթացի և պետք է իրենց առօրյա վարքագծի անբաժան մասը դարձնեն շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։
Միայն առողջ փոխհարաբերությունների վրա հիմնված ներառականությունը կարող է առավելագույն արդյունավետություն հաղորդել կենսական նշանակության այս խնդրի լուծմանը»,- ասված է գրառման մեջ։