Գյուղատնտեսական հողերի թղթե քարտեզներից Հայաստանն անցնում է թվայնացված տարբերակի: Ոչ միայն հողը, այլև անասնաբուժությունը կվերահսկվի թվայնացված տարբերակով: Որտեղ ինչ մշակաբույս աճեցնել. այսուհետև տեղեկությունը հասանելի կլինի ոչ միայն հողագործների, այլև Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրողների համար:
Գառնիկ Հովհաննիսյան (Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - 2022 թվականից թվայնացվելու է ամբողջությամբ, որը և՛ վերահսկողության առումով, և՛ տեղորոշման առումով շատ մեծ արդյունավետություն ունի միանալու ենք աշխարհագրական տեղեկատվական համակարգին:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Իրականացվել է նաև 315 հազար հեկտարի ցանքատարածությունների մոնիտորինգ, նվազեցվել են վնասակար օրգանիզմների կողմից պատճառված վնասները: Կրճատվել են գյուղատնտեսական տնտեսությունների կողմից թունաքիմիկատների օգտագործման հնարավորությունները:
Բուսասանիտարիայի և հողերի ագրոքիմիական թվայնացումը հնարավորությյուն կտա հողօգտահգործողներին կրճատել անհարկի բուժումներն ու պարարտացման ծախսերը: Հաջորդ տարի կմեկնարկի անասնագլխաքանակի համարակալումն ու հաշվառումը: Մինչև այդ անհրաժեշտ էր հստակ պատկերացնել՝ որտեղ ինչ ունենք: Մի ամբողջ տարի ՊՈԱԿ-ի աշխատողները գյուղից գյուղ ուսումնասիրել ու հաշվել են, թե որտեղ ով քանի գլուխ կենդանի է պահում: Ի դեպ, այս տարի արդեն հասցրել են հակահամաճարակային պայքարի 5 միլիոն պատվաստում անել:
Գառնիկ Հովհաննիսյան - Կոնկրետ կենդանին իր ծնից մինչև սպանդը մենք ունենալու են այդ պատկերը, թե իր պատվաստումների մասով, թե տեղաշարժի մասով:
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - 2022 թվականին մենք իրականացնելու ենք գյուղկենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որը հիմք կստեղծի հետագայում կենդանիների: Գրավադրմանը և հետագայում գյուղկենդանիների ապահովագրական գործընթացի մեկնարկին:
Գույք՝ առանց գույքահարկի: Թվայնացումից ու հաշվառումից հետո Հայաստանում կենդանին ևս կհամարվի գույք և, ինչպես բերքի դեպքում է, նաև կապահովագրվի: