ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Ժան Իվ Լը Դրիանի, Աննալենա Բերբոկի և Էլիզաբեթ Թրասի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության վերաբերյալ մոտեցումների համակարգումն ու համատեղ պատասխանը Ռուսաստանի կողմից հնարավոր գործողությունների դեպքում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Նշվում է, որ կողմերը հաստատել են դաշնակիցների և գործընկերների միջև կոնսենսուսի առկայությունը՝ հնարավոր «ագրեսիայի» դեպքում Ռուսաստանի համար լուրջ հետևանքներ ապահովելու հարցում:
Արտգործնախարարներն անդրադարձել են նաև Իրանի միջուկային ծրագրին և ընդհանուր մտահոգություն հայտնել միջուկային ծրագրի զարգացման տեմպերի վերաբերյալ՝ նշելով, որ «Թեհրանն ավելի ու ավելի քիչ ժամանակ ունի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու համար»:
Փրայսի խոսքով՝ կողմերն անդրադարձել են նաև Չինաստանի և Լիտվայի միջև լարվածությանը և Լիբիայում ընտրությունների կազմակերպմանը: