Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է տեղահանված երեխաների համար կազմակերպված միջոցառմանը:
«Այսօր մեր աշխատակազմով մասնակից դարձանք «Լոտոս» հյուրանոցում տեղահանված երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառմանը։ Թող ձեր մանկական ժպիտներից նոր լույս ճառագի մեր երկրի ու ժողովրդի համար։
Նրանք բոլորիս ուշադրության կենտրոնում պիտի լինեն ոչ միայն տոնական օրերին, այլև միշտ։ Դա նվազագույնն է, որ կարող ենք անել նրանց խաթարված մանկությունը փրկելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը։