Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցերով եղել է Արաքս, Այգեվան, Նորավան, Լուկաշին և Հացիկ վարչական շրջաններում՝ հանդիպելու նշված շրջանների աշխատակազմերին, ներկայացնելու վարչական շրջանների ղեկավարներին: Այս մասին հայտնում է Արմավիրի քաղաքապետարանը:
Արաքս վարչական շրջանում ղեկավար է նշանակվել Ռուբեն Կարապետյանը, Այգեվանում՝ Հարություն Սահակյանը, Նորավանում՝ Արթուր Միքայելյանը, Լուկաշինում՝ Կարեն Մկրտչյանը, Հացիկում՝ Արթուր Եղիազարյանը:
Համայնքի ղեկավարը հաջողություն է մաղթել Արմավիր խոշորացված համայնքի վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներին, իսկ կարճ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում հանձնարարականներ տվել առաջիկա անելիքների և ծրագրերի վերաբերյալ: