Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Անցնող տարին կարելի է համարել ճգնաժամի հաղթահարման և վերականգնման տարի: Ցանկանում եմ, որ այսօր՝ Նոր տարվա նախաշեմին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, լցվենք լավատեսությամբ, որովհետև այն մեզ հաղորդում է նոր լիցք՝ հաղթահարելու նոր դժվարությունները և մարտահրավերները: Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Թող գալիք տարին լինի խաղաղությամբ, հաջողությամբ, երջանկությամբ և աշխատանքային նորանոր ձեռքբերումներով լի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- ասված է նախարարի ուղերձում: