Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն վերադարձրել են Ռուսթավիի բանտ՝ փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Սաակաշվիլուն բանտ են տեղափոխել Գորիի հոսպիտալից, որտեղ նա հիսուն օր տևած հացադուլից հետո վերականգնողական բուժում էր ստանում նոյեմբերի 20-ից:
Նախկին նախագահի փաստաբանները պնդում են, որ այժմ նրա վիճակը ծանր է: Սաակաշվիլուն գաղութ պետք է վերադարձնեին մի քանի օր առաջ, սակայն վերջինս կորցրել էր գիտակցությունը, և նրա արյան ճնշումը բարձրացել է:
Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին վերադարձել է Վրաստան, որտեղ ձերբակալվել է՝ մեղավոր ճանաչվելով երկու քրեական գործերով և դատապարտվել ազատազրկվան երեք և վեց տարի ժամկետներով: Եվս երկու դատական գործ քննվում է: