ԱՄՆ-ը ողջունում է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների վերադարձը: Այս մասին նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի` Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Մենք կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում: Մենք ընդգծում ենք միջազգային պարտավորություններին համապատասխան՝ պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի կաևորությունը»,- նշված է գրառման մեջ: