Միգրացիոն ծառայության և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագրի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում 2021 թ. դեկտեմբերի 1-ից գործում է տեղեկատվական կետ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով։
Այդ նպատակով Միգրացիոն ծառայության կողմից պատրաստվել են 2 տեղեկատվական բնույթի նյութեր՝ Միգրացիոն ծառայության կողմից իրականացվող վերադարձողների աջակցության պետական ծրագրի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման աջակցության ծրագրերի մասին։