Եվրամիությունը քիչ բան չի արել Եվրոպայում լարվածության սրման համար։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Եվրոպայում լարվածություն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված՝ Արևմուտքի մեղադրանքներին:
«2009 թ. ԵՄ-ն ստեղծեց Արևելյան գործընկերության ձևաչափը, որն ուղղված է ինտեգրման ռուսական նախաձեռնություններին հակազդելուն և հետխորհրդային տարածքում իր համար ազդեցության ոլորտ ձևավորելուն»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ նման գործողություն է նաև Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը։