2021 թ. դեկտեմբերի 20-25-ը «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել և ոչնչացվել է 173 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, 215 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել՝ 92 400 քառ. մ տարածք:
Այս մասին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Կատարված աշխատանքների արդյունքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867 417 հատ և ոչնչացվել է 859 029 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք: