Տոնական օրերին կերակրատեսակներն անհրաժեշտ է պատշաճ պահել:
-
Թռչնի մսից պատրաստված կոտլետը, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել ընդամենը 12 ժամ:
-
Աղցանի համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետ, պելմենի, նրբաբլիթներ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել ընդամենը 24 ժամ:
-
Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:
-
Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:
-
Թթվասերը, առանց կրեմի կամ սպիտակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:
-