Դեկտեմբերի 29-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2514 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2711 մարդ, մահացել է 61 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 930544, որոնցից ապաքինվել է 890733 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13707:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 46059 թեստավորում, որից 26700-ը՝ հակամարմինների արագ թեստով, 19359-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 5.46% է, վերջին 14 օրվանը՝ 5.65%, վերջին 7 օրվանը՝ 5.09%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2495435 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11720 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4794 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 858 անձ: