Վիրտուալ գիդ, վիրտուալ թռչուններ, վիրտուալ ցուցանակներ, որ լրացված իրականությամբ տեղեկանաք տվյալ արահետի հետ կապ ունեցող բնության, պատմամշակութային հուշարձանների մասին, ստանաք աուդիո, վիդեո, ֆոտո, 3D, անիմացիա:
Հավելվածն աշխատում է օնլայն և օֆլայն, պետք է միայն ներբեռնել. հասանելի է Google Play և App Store համակարգերում: Հիմա ունեն 5 արահետ, որոնք մեր երկրի զբոսաշրջային ուղղություններն ու քայլարշավներն այլ կողմից են բացահայտում:
Աշոտ Դավթյան (AR Trails-ի համահիմնադիր)- Աշխատում ենք նաև Լոռու մարզի վրա, Լոռու, Տավուշի, Շիրակի այլ արահետների վրա, Սյունիքում ունենք Լեգենդների արահետը, Տաթևում՝ Սատանի կամուրջը, որտեղ տեղադրել ենք օգմենթիթ ռիալիթին:
Մտադիր են նաև արահետներից դուրս գալ, ներառել նաև այլ տուրիստական ուղղություններ:
Աշոտ Դավթյան- Պրոյեկտենք նաև արահետները, որտեղ էլի շատ ինֆորմացիա կա, օրինակ՝ մեր հին Երևանի մասին, Գյումրիի: Կարող է լինել քայլուղի նրանց համար, որ, օրինակ՝ չեն սիրում գնալ լեռներ:
Զբոսավարների համար էլ բաժին են ավելացրել, որ Հայաստանը բացահայտող տուրիստներին նորարարական լուծումներով ուղիներ առաջարկեն:
Պետք է միայն ներբեռնել հավելվածը, ընտրել արահետի նախընտրելի փաթեթն ու առաջ շարժվել: Երբ տվյալ կետում տեղադրված մեդիա բովանդակություն լինի, հեռախոսը GPS համակարգով կգտնի որտեղ են, կտեղեկացնի՝ ծանուցմամբ: Ապա՝ կարելի է լսել ու դիտել, թե ինչ է պատմում AR Trails-ը:
Այսպես միտք ունեն լրացնել նաև այլ երկրների զբոսաշրջային ուղղությունները՝ լրացված իրականությամբ: