Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը փետրվարի 1-ից կավելանա 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն:
Որոշումը ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար սակագինը կավելանա 1.5 դրամով:
Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցողների համար սակագինը կավելանա 3.5 դրամով: Մնացած սպառողների համար թանկացումը կլինի 5.5 դրամի չափով: